Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը

Ռուսաստանը նվազեցնում է Հայաստան մատակարարվող գազի սակագինը
08.04.2016 | 02:17

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել են ՀՀ բնական գազի առաքման սակագնի նվազեցման փաստաթաղթեր՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը: «Քննարկեցինք Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման գնի իջեցման հարցը, որի շուրջ փոխադարձ համաձայնությունն ամրագրվեց համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: Մեդվեդևը նշել է, որ գազի սակագնի նվազեցումը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն ինչպես էներգետիկ զարգացումների, այնպես էլ ընդհանրապես ՀՀ տնտեսական զարգացման համար:
Հայաստանը Ռուսաստանից սահմանին գազը կստանա 150 դոլարով՝ հազար խմ-ի դիմաց (այժմ 165 դոլար է): Սպառողների համար վերջնական սակագինը ավելի ուշ կմշակվի՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ